National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի հետ
1 / 1

Լեհաստան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի հետ ունեցած առանձնազրույցում մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքները: Մասնավորապես փաստվել է, որ Ադրբեջանի գործողություններում նկատելի է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ձեռագիրը: Էդուարդ Շարմազանովը Բունդեսթագի նախագահի տեղակալին հայտնել է, որ Ալիեւի հանցավոր վարչակազմը տարիներ շարունակ խոսում եւ գործում էր հակամարտության ռազմական ճանապարհով լուծման մասին, իսկ միջազգային հանրության անհասցե հորդորները, ակնհայտ փաստերի վրա աչք փակելը, այսինքն՝ անպատժելիությունը, հանգեցրին ապրիլի սկզբին տեղի ունեցած ադրբեջանական ռազմական ագրեսիային:
 Ըստ պարոն Շարմազանովի՝ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ապացուցել է, որ խնդրի խաղաղ լուծման կողմնակից է, ինչը մշտապես մերժվում է ալիեւյան հանցավոր իշխանության կողմից: Մեկ անգամ եւս շեշտելով, որ անկախ, ազատ ու անվտանգ երկրում ապրելու՝ Արցախի ժողովրդի անբաժան իրավունքը հաստատվել է համապետական հանրաքվեով, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ անհրաժեշտ է միջազգային օրակարգի հարց դարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցը: Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական իշխանությունն իր հանցավոր գործողություններում, ցավոք, անգամ դաշնակից ունի. Թուրքիան բացահայտ ցուցադրում է իր աջակցությունն ալիեւյան հանցագործություններին, որոնք տեղի են ունենում հայկական տարածքներում:

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը վստահեցրել է, որ Գերմանիան նույնպես հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է, իսկ որպես Մինսկի խմբի անդամ՝ ջանք չի խնայի, որպեսզի ԼՂ հիմնախնդիրը նույնպես լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Բունդեսթագի փոխնախագահը Էդուարդ Շարմազանովին տեղեկացրել է նաեւ, որ ընթացիկ տարվա հունիսին Բունդեսթագը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am